
Հայաստան
Տարբերակ 2016
Մանկական ռևմատոլոգների եվրոպական ասոցիացիայի` PRES հանձնարարականները COVID-19 կորոնավիրուսի դարաշրջանում
1. Եղեք իրազեկված և հետևեք առանձին ձեր երկրի Առողջապահության նախարարության/Ազգային հանրային առողջապահության ծառայության մարմինների հանձնարարականներին:
2. Համոզվեք, որ Դուք մանրակրկիտ հետևում եք հիգիենայի բոլոր հանձնարարականներին: Հիշեք, որ նոր կորոնավիրուսը կարող է ժամեր և օրեր շարունակ կենսունակ լինել բազմաթիվ մակերեսների վրա, ինչպիսիք են բռնակները, լույսի անջատիչները, բջջային հեռախոսները, համակարգչային ստեղնաշարերը, վահանակները, բանալիները, վերելակների կոճակները, զուգարանակոնքը, լվացարանները, սեղանները, կոշտ թիկնակով աթոռները և այլն:
Պարզ քայլերը կարող են օգնել պահպանել Ձեր, Ձեր ընտանիքի անդամների և ընկերների առողջությունը.
Կանոնավոր կերպով լվացեք Ձեր ձեռքերը ջրով և օճառով` առնվազն 20 վրկ: Այնուհետև պատշաճ չորացրեք ձեռքերը:
Խուսափեք դիպչել Ձեր դեմքին:
Հազալիս կամ փռշտալիս բերանը փակեք արմունկով կամ անձեռացիկով, վերջինս դեն նետեք ապահով կերպով:
Օգտվեք մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներից:
Կրեք դիմակ, եթե հիվանդ եք. եթե ախտանիշներ չունեք, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա: Դիմակն ամբողջովին չի կարող պաշտպանել վիրուսի ներթափանցումից, սակայն այն լավ հիշեցում է, որ պետք չէ դիպչել դեմքին և մյուսների համար ծառայում է որպես զգուշացում, որ դուք, հնարավոր է, վատառողջ եք:
Պահպանեք խելամիտ սոցիալական տարածություն, հատկապես այն մարդկանցից, ովքեր հիվանդ են թվում, օրինակ` հազում են կամ փռշտում: Խորհուրդ է տրվում պահպանել 1 մետր տարածություն:
Պետք է ողջունել միմյանց առանց ձեռքսեղմման և խուսափել գրկախառնումներից:
3. Ներկա պահին ռևմատոլոգիական հիվանդություններ ունեցող և դեղորայք ստացող երեխաների համար խուրհուրդ է տրվում շարունակել բոլոր բուժումները, ինչպես սովորաբար:
4. Մի դադարեցրեք Ձեր դեղորայքի ընդունումը, ներառյալ Մետոտրեքսսատը և բիոլոգիական պրեպարատները, առանց խորհրդակցելու Ձեր ռևմատոլոգի հետ: Դա կարող է ռևմատիկ հիվանդության սրացման պատճառ հանդիսանալ:
5. Եթե Դուք ստանում եք կորտիկոստերոիդային բուժում, դեղաչափի ճշգրտման նպատակով խորհրդակցեք Ձեր ռևմատոլոգի հետ:
6. Մեկուսացած կամ կարանտինում գտնվող (առանց ախտանիշների) պացիենտները պետք է շարունակեն բուժումը սովորականի պես:
7. Տենդի կամ ինֆեկցիոն հիվանդության կասկածի դեպքում հետևեք Ձեր առողջապահության ազգային խորհուրդներին բժշկական օգնության հասանելիության և Covid-19 թեստավորման համար: Միևմույն ժամանակ, շարունակեք Մետոտրեքսատի ընդունումը, և բիոլոգիական պրեպարատներ սատանալու պարագայում, ցուցումներ համար կապ պահպանեք Ձեր բուժող ռևմատոլոգի հետ:
8. Այն դեպքում, եթե Դուք ունեք ռևմատոլոգի պլանային խորհրդատվության համար պայմանավորվածություն, խորհրդակցեք Ձեր առաջնային օղակի բուժող բժշկի հետ, կամ ռևմատոլոգի հետ, եթե դա էական է, կամ հետաձգումն անվտանգ է, կամ կարող է իրականացվել հեռախոսազանգի կամ այլ հեռահար սարքավորումների միջոցներով, որոնց հասանելիույթունը կարող է տարբեր լինել տարբեր բժշկական հաստատություններում:
9. Բոլոր անհատներին, ներառյալ մանկական ռևմատիկ հիվանդություններով պացիենտներին, խորհուրդ է տրվում խուսափել ոչ անհրաժեշտ ճանապահորդություններից և զանգվածային կուտակումներից:
10. Մաղթում ենք Ձեզ առողջություն և շուտափույթ վերադարձ կյանքի բնականոն հունին:
Այցելեք նաև EULAR կայք` -
EULAR website
Այս վեբկայքը հանդիսանում է Մանկական ռևմատոլոգիական միջազգային հետազոտական կազմակերպության (ՄՌՄՀԿ՝ PRINTO) և Մանկական ռևմատոլոգիայի եվրոպական միության (ՄՌԵՄ՝ PRES) համագործության արդյունք։ Վեբկայքը ֆինանսավորվում է Եվրոպական միության պրոյեկտի միջոցով, որը հայտնի է որպես SHARE։
«Եվրոպայում մանկական ռևմատոլոգիայի Մեկ հանգույց և Մուտք» (հապավում՝ SHARE, պրոյեկտի համար՝ 2011 1202) պրոյեկտի նպատակն է յուրաքանչյուր երկրում ապահովել խորհուրդներ ռևմատոլոգիական հիվանդություններով երեխաներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
PRINTO-ն (
www.printo.it) հանդիսանում է ոչ առևտրային միջազգային հասարակական ցանց, որը հիմնադրվել է 1996 թվականին 14 եվրոպական երկրների կողմից (ներկայումս շուրջ 80 երկիր, 490 կենտրոններով և շուրջ 1180 անդամներով ամբողջ աշխարհում)։ Նրա նպատակն է աջակցել, հեշտացնել և կոորդինացնել հետազոտությունների մշակումը, իրականացումը, վերլուծումը և ճշգրտությունը , որոնցում գնահատվում են ռևմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների դեղորայքային բուժման արդյունավետությունը և անվտանգությունը, կյանքի որակը և բուժման արդյունքները։ PRINTO- ն բաղկացած է ակադեմիական և/կամ կլինիկական կենտրոններից, որոնք ակտիվորեն ներգրավված են մանկական ռևմատիկ հիվանդություններ ունեցող երեխաների հետազոտական և կլինիկական խնամքի մեջ։
PRES-ը (
www.pres.org.uk) մանկական ռևմատոլոգիայի ոլորտում աշխատող եվրոպական առողջապահության ոլորտի մասնագետների համար միջազգային գիտական միություն է (ոչ եվրոպական մասնագետները մասնակցում են որպես ասոցացված անդամներ): PRES-ի առաքելությունն է նպաստել մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների մասին գիտելիքների ձեռքբերմանը, խթանել այս ոլորտի հետազոտությունները, տարածել գիտելիքներ գիտաժողովների և հրապարակումների միջոցով, մշակել ուղեցույցներ և ստանդարտներ կլինիկական պրակտիկայի համար, ինչպես նաև ստեղծել ուղեցույցներ և ստանդարտներ մանկական ռևմատոլոգներ և հարակից մասնագետներ կրթելու համար:
PRINTO-ն և PRES-ը համագործակցում են հետազոտական նպատակներով։
Վեբ-կայքը բաժանված է 3 բաժնի․
Առաջին բաժնի նպատակն է տեղեկացնել ընտանիքներին մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների առանձնահատկությունների մասին։ Այս բաժինը գրվել է գլխավորապես PRINTO/PRES/SHARE խմբին պատկանող բժիշկների և առողջապահական ոլորտի մասնագետների կողմից և վերանայվել է տարբեր ընտանեկան միությունների ներկայացուցիչների կողմից։
Երկրորդ բաժինը տրամադրում է այն մանկական ռևմատոլոգիական կենտրոնների տվյալները, որոնց մասնագետները հանդիսանում են PRINTO և/կամ PRES-ի անդամներ։ Տվյալները համախմբվել են հարցման միջոցով, որը ստեղծվել է SHARE-ի, PRINTO-ի և PRES-ի անդամների համար և ուղարկվել է աշխարհի բոլոր մանկական ռևմատոլոգիական կենտրոններին։ Այս ցանկը կանոնավոր կերպով թարմացվում է, սակայն լիովին ամբողջական չէ։ Այն պարբերաբար վերաստուգվում է PRINTO-ի և PRINTO-ի կոորդինատորների կողմից։
Երրորդ բաժնում ներկայացված են ընտանիքներին օգնող այն կազմակերպությունները, որոնց կարելի է գտնել տարբեր երկներում։ Այս կազմակերպությունների գլխավորն նպատակն է խորհուրդներ տալ այն առօրյա խնդիրների և դժվարությունների վերաբերյալ, որոնց հետ ընտանիքները կարող են առնչվել։