1.1  Ի՞նչ է   սա:	
	"Սկլերոդերմա" անունը ունի հունական ծագում և թարգմանաբար նշանակում է "կոշտ մաշկ": Այս հիվանդության ժամանակ մաշկը դառնում է պինդ և փայլուն: Տարբերվում է սկլերոդերմայի 2 տեսակ` լոկալիզացված և համակարգային: 	
	Լոկալիզացված սկլերոդերմայի դեպքում ախտահարվում են մաշկը և մաշկի տակ տեղեկայված հյուսվածքները: Նաև կարող են ախտահարվել  աչքերը `հանգեցնելով ուվեիտի, և  հոդերը ` հանգեցնելով արթրիտի: Ախտահարումը կարող է արտահայտվել բծերի (մորֆեա) կամ ժապավենի տեսքով  (գծային սկլերոդերմա): 	
	Համակարգային սկլերոդերմայի դեպքում պրոցեսը տարածվում է և ընդգրկում ոչ միայն մաշկը, այլ նաև ներքին օրգանները:	
			
	1.2  Որքա՞ն հաճախ է հանդիպում այս հիվանդությունը: 	
	Սկլերոդերման հազվադեպ հանդիպող հիվանդություններից է: Ամեն տարի առավելագույնը գրանցվում է 3 նոր դեպք յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով:  Լոկալիզացված սկլերոդերման ամենահաճախ հանդիպող ձևն է երեխաների մոտ և հիմնականում հանդիպում է աղջիկների մոտ:  Սկլերոդերմայով հիվանդ երեխաների   ընդհամենը  10 % -ի  մոտ  է գրանցվում  համակարգային սկլերոդերմա: 	
			
	1.3 Որո՞ն ք են հիվանդության առաջացման պատճառները:	
	Սկլերոդերման բորբոքային հիվանդություն է, սակայն բորբոքման պատճառները դեռևս բացահայտված չեն: Հավանաբար այն աուտոիմուն հիվանդություն է, որը նշանակում է , որ երեխայի իմունային համակարգը գործում է սեփական օրգանիզմի դեմ: Բորբոքման հետևանքով առաջանում է այտուց, տենդ և ֆիբրոզ հյուսվածքի գերարտադրություն: 	
			
	1.4 Այս հիվանդությունը ժառանգակա՞ն է։	
	Ներկայումս բացակայում են վկայություններ սկլերոդերմայի  գենետիկ փոխանցվելու մասին, թեև հայտնի են մի քանի դեպքեր, երբ հիվանդությունը զարգացել է նույն ընտանիքի մի քանի անդամների մոտ:  	
			
	1.5 Հնարավո՞ր է կանխել դրա զարգացումը։	
	Ներկայումս գոյություն չունի որևէ կանխարգելիչ միջոց այս հիվանդությամ դեմ: Սա նշանակում է , որ ծնողներն և հիվանդները չեն կարող կանխել այս հիվանդության զարգացման սկիզբը:	
			
	1.6 Հիվանդությունը վարակի՞չ է։	
	Ոչ: Չի բացառվում, որ որոշ ինֆեկցիաներ կարող են խթանել հիվանդության սկիզբը, սակայն հիվանդությունը ինքը չունի ինֆեկցիոն ծագում և չկա  կարիք մեկուսացնել սկլերոդերմայով հիվանդ երեխաներին:  	
			
			
	2.1 Լոկալիզացված սկլերոդերմա։	
			
	2.1.1 Ինչպե՞ս է ախտորոշվում լոկալիզացված սկլերոդերման։	
	Պնդացած մաշկն արդեն թույլ է տալիս մտածել  այս հիվանդության առկայության մասին: Հաճախ հիվանդության սկզբնական շրջանում մաշկի ախտահարված հատվածի եզրերը լինում են կարմիր կամ կարմրամանուշակագույն: Վերջինս խոսում է բորբոքման առկայության մասին: Կովկասյան ժողովուրդների մոտ հիվանդության ավելի ուշ շրջանում մաշկը դառնում է շագանակագույն, իսկ հետո՝ սպիտակ: Ոչ կովկասյան ժողովուրդների մոտ հիվանդության վաղ շրջանում այն նման է կապտուկների՝ մինչև սպիտակելը: Ախտորոշումը դրվում է մաշկի բնորոշ փոփոխությունների հիման վրա: 	
	Գծային սկլերոդերման ունի ժապավենաձև տեսք, հիմնականում լինում է թևերի, ոտքերի և մարմնի վրա: Նաև կարող են ախտահարվել մաշկի ենթադիր հյուսվածքները և ոսկրերը: Երբեմն գծային սկլերոդերմայի ժամանակ կարող են ախտահարվել դեմքը և գլխամաշկը: Ուվետիտի զարգացման ռիսկը բավականին բարձր է այն հիվանդների մոտ, ում մոտ ախտահարված են դեմքը և գլխամաշկը; Լոկալիզացված սկլերոդերմայի ժամանակ  բացակայում է  ներքին օրգանների զգալի  ախտահարումը: Ախտորոշում ստանալու համար հաճախ վերցնում են մաշկի բիոպտատ:	
			
	2.1.2 Ինչպե՞ս  է բուժվում  լոկալիզացված սկրելոդերմա։	
	Բուժման նպատակն է հնարավորինս շուտ կանգնացնել բորբոքումը: Արդեն ձևավորված ֆիբրոզ հյուսվածքների վրա ներկայումս մատչելի բուժման միջոցների ազդեցությունը աննշան է: Բորբոքման վերջնական աստիճանը ֆիբրոզ հյուսվածքներն են: Բուժման նպատակն է հսկել բորբոքային պրոցեսը և նվազեցնել ֆիբրոզ հյուսվածքի ձևավորումը: Սակայն երբ բորբոքումն անցնում է , ֆիբրոզ հյուսվածքը կարող է որոշ չափով ինքնուրույն հետ բերվել և մաշկը փակվում է : 	
	Բուժման մոտեցումը կարող է լինել տարբեր ՝ սկսած բուժում չստանալուց ընդհուպ մինչև 
կորտիկոստերոիդներ,  
մետոտրեքսատ  և այլ իմունային մոդուլյատորներ ստանալը։  Այժմ գոյություն ունեն ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս այս բուժման եղանակների արդյունավետությունը և դեղորայքի անվտանգությունը երկարատև թերապիայի ժամանակ: Բուժումը պետք գտնվի հսկողության տակ և  նշանակվի մանկական  ռևմատոլոգի և/ կամ մանկական մաշկաբանի կողմից:	
	Որոշ հիվանդների մոտ տեղի է ունենում ինքնալավացում մի քանի տարվա ընթացքում: Մյուսների մոտ բորբոքային պրոցեսը կարող է տևել երկար տարիներ, իսկ որոշ խումբ հիվանդների մոտ կարող է ոչ ակտիվ վիճակին հաջորդել սրացումը: Երեխաները, որոնց մոտ հիվանդությունը խիստ արտահայտված է, պահանջում են ագրեսիվ բուժում: 	
	Ֆիզիոթերապիան շատ կարևոր է, առավելապես գծային սկլերոդերմայի դեպքում: Եթե կոշտանում է հոդերի շրջանի մաշկը, կարևոր է պահպանել հոդերի շարժունակությունը, իսկ հնարավորության դեպքում, կատարել խորանիստ շարակցական հյուսվածքի մերսում: Այն դեպքում , երբ  ախտահարված  է ոտքը , կարող է առաջանալ ոտքի կարճացում, որը հավելյալ լարվածություն է ստեղծում մեջքի, ազդրերի և ծնկների համար: Կոշիկի մեջ միջատակի կրելը կհավասարեցնի երկու ոտքերի բարձրությունը՝ թույլ տալով  նվազեցնել լարվածությունը կանգնելուց և վազելուց: Խոնավեցնող քսուկներով կատարված մերսումները կարող են դանդաղեցնել  մաշկի կոշտացումը:    	
	Կոսմետիկ քողարկումը ( կոսմետիկա և ներկեր) կարող է օգնել ծածկելու մաշկի պիգմենտային փոփոխությունները,  հատկապես դեմքի վրա: 	
 
			
	2.1.3 Ո՞րն է լոկալիզացված սկլերոդերմայի երկարատև զարգացումը։	
	Լոկալիզացված սկլերոդերման սովորաբար զարգանում է մի քանի տարվա ընթացքում: Մաշկի կոշտացումը սովորաբար դադարում է հիվանդության սկզբից մի քանի տարի անց,  սակայն այն կարող է ակտիվ մնալ ևս մի քանի տարի:  Եզրագծված մորֆեան սովորաբար թողնում է միայն կոսմետիկ մաշկային թերություններ (պիգմենտային փոփոխություններ),   որոնք ժամանակի ընթացքում կարող են պոկվել և նորմալ տեսք ունենալ : Որոշ հատվածներ կարող են առավել ակնհայտ լինել, նույնիսկ բորբոքային պրոցեսի ավարտից հետո գունային փոփոխության շնորհիվ: 	
	Գծային սկլերոդերման կարող է խնդիրներ առաջացնել հիվանդ երեխայի մոտ, քանի որ ախտարարված և ոչ ախտահարված մարմնի մասերը աճում են անհավասար՝ հանգեցնելով  մկանների կորստի և ոսկրերի աճի նվազման:  Հոդի գծային ախտահարումը  կարող է բերել արթրիտի և, եթե այն չհսկվի, կարող է բերել կոնտրակտուրայի: 	
			
	2.2 Համակարգային սկլերոզ	
			
	2.2.1 Ինչպե՞ս է այն ախտորոշվում: Որո՞նք են այս հիվանդության հիմնական նշանները։ 	
	Սկլերոդերմայի ախտորոշումը կլինիկական ախտորոշում է, այսինքն՝ զննման ժամանակ ամենակարևորն է հիվանդի  ախտանիշները և ֆիզիկական զննումը: Սկլերոդերմայի ախտորոշման համար գոյություն չունի մեկ լաբորատոր  թեստ: Լաբորատոր թեստերը օգտագործվում են այլ նմանատիպ  հիվանդությունները բացառելու, սկլերեդերմայի ակտիվությունը գնահատելու և որոշելու համար, թե բացի մաշկից, որ օրգաններն են ախտահարված: Հիվանդության վաղ նշաններն են ձեռքերի և ոտնաթաթերի գույնի փոփոխությունը ջերմության  փոփոխության հետ՝ տաքից մինչև սառը (Ռեյնոյի  ֆենոմեն) և  խոցիկները մատների ծայրերին: Մատների ծայրերի և ոտնաթաթերի մաշկը պնդանում է և դառնում փայլուն: Հաճախ նման փոփոխությունները նաև առաջանում եմ քթի շրջանում: Մաշկի պնդացումը աստիճանաբար տարածվում է, շատ լուրջ դեպքերում կարող է նաև ախտահարել ողջ մարմինը: Հիվանդության վաղ շրջանում կարող է նաև նկատվել մատների այտուց և հոդերի կարկամություն:   	
	Հիվանդության ընթացքում հիվանդների մոտ նաև կարող են առաջանալ մաշկային այլ փոփոխություններ, այդ թվում փոքր անոթների տեսանելի  լայնացում (տելանգիոէստազներ), մաշկի և ենթամաշկային հյուսվածքների կորուստ (աթրոֆիա) և կալցիումի ենթամաշկային կուտակումներ (կալցիֆիկատներ): Հիվանդության ժամանակ կարող են ախտահարվել նաև ներքին օրգանները և երկարատև պրոգնոզը կախված է ներքին օրգանների ախտահարման տեսակից և ծանրության աստիճանից: Կարևոր է նաև գնահատել, թե որքանով  են ախտահարված բոլոր ներքին օրգանները (թոքերը, աղիները, սիրտը և այլն) և կատարել թեստեր յուրաքանչյուր օրգանի գործունեությունը որոշելու համար: 	
	Երեխաների մեծամասնության մոտ կերակրափողը  հաճախ  ախտահարվում է հիվանդության վաղ փուլում: Սա կարող է առաջացնել այրոցի զգացում, քանի որ ստամոքսահյութը անցնում է կերակրափող,  դժվարանում է որոշ տեսակի ուտելիքի կուլ տալը: Ավելի ուշ շրջանում այս պրոցեսի մեջ կարող է ընդգրկվել ողջ ստամոքսաղիքային ուղին՝ առաջացնելով որովայնի փքվածություն և մարսողության վատացում: Հաճախակի դիտվում է թոքերի ախտահարում, որը երկարաժամկետ պրոգնոզի հիմնական որոշիչ գործոնն է: Սակայն գոյություն չունի  արյան հատուկ թեստ սկլերոդերմայի ախտորոշման համար: Բժիշկը, ով վարում է համակարգային սկլերոդերմայով  հիվանդներին,  պարբերաբար պետք է  գնահատի ներքին օրգանների գործունեությունը , տեսնելու , արդյոք սկլերոդերման տարածվել է օրգաններով և ախտահարման աստիճանը լավացել է, թե վատացել:  	
			
	2.2.2 Ինչպե՞ս են բուժում համակարգային սկլերոդերման երեխաների մոտ։ 	
	Բուժման տեսակի ընտրությունը կատարում է փորձառու  մանկական ռևմատոլոգը   այլ մասնագետների հետ համատեղ, ովքեր  զբաղվում են  տարբեր օրգան համակարգերով՝ ինչպիսին են սիրտը և երիկամները: Օգտագործվում են 
կորտիկոստերոիդներ, ինչպես նաև 
Մետոտրեքսատ  և 
Միկոֆենոլատ: Եթե կա թոքերի կամ երիկամների ախտահարում, կարող է օգտագործվել 
Ցիկլոֆոսֆամիդ: Ռեյնոյի ֆենոմենի դեպքում, անհրաժեշտ է   մշտական տաքություն՝ արյան պերիֆերիկ շրջանառությունն ապահովելու համար, դրանով իսկ կանխելով մաշկի վրա վնասվածքների, խոցիկների առաջացումը, երբեմն անհրաժեշտ է լինում նշանակել անոթալայնիչ դեղորայք: Ներկայումս բացակայում է որոշակի բուժում, որն արդյունավետ է համակարգային սկլեռոզով բոլոր հիվանդների համար: Յուրաքանչյուր անհատի համար ամենաարդյունավետ բուժման ծրագրի որոշման համար անհրաժեշտ է կիրառել այն դեղորայքը, որոնք արդյունավետ են եղել այլ անհատների համար, և ստուգել արդյոք դրանք աշխատում են հենց այդ հիվանդի մոտ: Բուժման այլ եղանակները ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում և ռեալ հույս կա, որ ապագայում կհայտնաբերվեն բուժման  առավել արդյունավետ միջոցներ : Առավել ծանր դեպքերում կարելի է կիրառել աուտոգեն ոսկրածուծի փոխպատվաստում: 	
	Հիվանդության ընթացքում կարևոր է ֆիզիոթերապիան և պնդացած մաշկի խնամքը, հոդերի և  կրծքավանդակի պատերի շարժունակությունը ապահովելու համար:  	
 
			
	2.2.3 Ո՞րն է համակարգային սկլերոդերմայի երկարաժամկետ զարգացումը։  	
	Համակարգային սկլերոդերման կյանքին սպառնող հիվանդություն է: Ներքին օրգանների ախտահարման աստիճանը  ( սրտի, երիկամների և թոքերի համակարգ ) տարբեր հիվանդների մոտ տարբեր է և  հանդիսանում է երկարաժամկետ զարգացման գլխավոր ցուցիչ:	
			
			
	3.1 Որքա՞ն է տևում հիվանդությունը։  	
	Լոկալիզացված սկլերոդերմայի զարգանումը    սովորաբար տևում է  մի քանի տարի: Հաճախ մաշկի պնդացումը դադարում է հիվանդության սկզբից մի քանի տարի անց: Երբեմն այս պրոցեսը կարող է երկարաձգվել մինչև 5-6 տարի և   մաշկի գույնի փոփոխության հետևանքով  որոշ բծեր կարող են ավելի արտահայտիչ դառնալ, նույնիսկ բորբոքային պրոցեսի ավարտվելուց հետո, կամ հիվանդության արդյունքում կարող է առաջանալ մարմնի առողջ և ախտահարված հատվածների անհամաչափություն: Սակայն ժամանակին և նպատակաուղղված բուժումը կարող է նվազեցնել  հիվանդության տևողությունը: 	
			
	3.2 Արդյո՞ք հնարավոր է ապաքինվել ամբողջապես։	
	 Լոկալիզացված սկլերոդերմայով երեխաները  սովորաբար առողջանում են: Որոշ ժամանակ անց պնդացած մաշկը կարող է փափկել և մնալ միայն հիպերպիգմենտացված տարածքներ: Համակարգային սկլերոդերմայի դեպքում առողջացումը քիչ հավանական է, սակայն  կարելի է  հասնել  նշանակալի առաջխաղացման կամ առնվազն վիճակի կայունացման՝ լավացնելով կյանքի որակը;  	
			
	3.3 Ի՞սկ  ինչ  կարելի է ասել  ոչ ավանդական/լրացուցիչ թերապիայի մասին։ 	
	 Ներկայումս հասանելի են շատ ոչ ավանդական/լրացուցիչ բուժման միջոցներ, որոնք կարող են շփոթեցնել հիվանդներին և նրանց ծնողներին: Մինչ փորձելը  պետք է լավ  մտածել այս բուժման մեթոդների ռիսկի և օգտակարության մասին, քանի որ դրանց էֆեկտիվության ապացույցները շատ քիչ են և դա կլինի անիմաստ ժամանակի կորուստ և ավելորդ ֆինանսական բեռ հիվանդի համար: Եթե դուք որոշել եք դիմել ոչ ավանդական/լրացուցիչ բուժման մեթոդներին, քննարկեք այն ձեր մանկական ռևմատոլոգի հետ: Որոշ բուժումներ կարող են փոխազդել  ոչ ավանդական դեղորայքի հետ: Շատ բժիշկներ կարող են դեմ չլինել լրացուցիչ բուժման մեթոդներին, բայց մի պայմանի դեպքում,  եթե դուք հետևում եք բժշկի խորհրդին: Խիստ  կարևոր է չդադարեցնել նշանակված բուժումը: Եթե դեղորայքը անհրաժեշտ է հիվանդությունը հսկողության տակ պահելու համար, ապա դրա դադարեցումը կարող է վտանգավոր լինել հիվանդության ակտիվ փուլի ժամանակ: Խնդրում ենք քննարկել ձեր մտահոգությունները երեխայի բժիշկի հետ: 	
			
	3.4 Ինչպե՞ս է կարող հիվանդությունը ազդել երեխայի և նրա ընտանիքի առօրյա կայնքի վրա և պարբերաբար կրկնվող ինչպիսի՞ հետազոտություններ են անհրաժեշտ:	
	Բոլոր խրոնիկ հիվանդությունների նման, սկլերոդերման ազդում է երեխայի և նրա ընտանիքի առօրյա կյանքի վրա:  Եթե հիվանդության ընթացքը մեղմ է,  կարևոր օրգաններ ախտահարված չեն, երեխան  և  նրա ընտանիքը ապրում են սովորական կյանքով: Սակայն խիստ կարևոր է հիշել, որ սկլերոդերմայով  երեխաները շուտ են  հոգնում կամ հաճախ են նշում թուլություն, և հաճախ են փոխում դիրքը վատ շարժունակության  պատճառով: Հիվանդության ակտիվությունը գնահատելու և բուժման մեջ  փոփոխություն անելու   համար  անհրաժեշտ են պարբերաբար ստուգումներ: Քանի որ համակարգային սկլերոդերմայի ժամանակ տարբեր կարևոր ներքին օրգաններ ( թոքերը, ստամոքսային ուղին, երիկամները, սիրտը և այլն), կարող են ախտահարվել տարբեր ժամանակահատվածներում,  անհրաժեշտ է օրգանների ֆունկցիայի կանոնավոր գնահատում՝  հնարավոր վատացումը վաղ հայտնաբերելու  համար : 	
	 Որոշակի դեղորայքի օգտագործման դեպքում անհրաժեշտ է վերահսկել դրանց կողմնակի ազդեցությունները պարբերական ստուգումների միջոցով:  	
			
	3.5 Ի՞նչ կասեք դպրոցի մասին։	
	Խրոնիկ հիվանդություն ունեցող երեխաների համար խիստ կարևոր է շարունակել ուսումը: Կան մի քանի գործոններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել դպրոց հաճախելու մեջ, ուստի կարևոր է ծանոթացնել ուսուցչին երեխայի հնարավոր կարիքների հետ: Ամեն հնարավորության դեպքում հիվանդները պետք է  մասնակցեն ֆիզկուլտուրայի պարապումքներին, հաշվի առնելով վերը նշված առանձնահատկությունները: Հիվանդությունը լավ հսկողության տակ պահելու դեպքում, որը հիմնականում  հնարավոր է ներկայումս կիրառվող  դեղորայքի շնորհիվ,  երեխան սովորաբար խնդիր չի ունենում մասնակցելու  ֆիզիկական   վարժություններին իր առողջ  հասակակիցների նման:   Դպրոցը երեխաների համար նույնն  է, ինչ աշխատանքը՝ չափահասների համար. այնտեղ նրանց սովորեցնում են դառնալ անկախ և  արդյունավետ անհատներ: Ծնողներն ու ուսուցիչները պարտադիր պետք է անեն ամեն հնարավորը , որ երեխան նորմալ ձևով մասնակցի դպրոցական գործնեությանը և ունենա ոչ միայն ակադեմիական հաջողություն, այլ նաև ընդունվի և գնահատվի իր հասակակիցների և չափահասների կողմից;	
			
	3.6 Ի՞նչ կասեք սպորտի մասին։	
	Սպորտով զբաղվելը յուրաքանչյուր երեխայի առօրյա կյանքի կարևորագույն մասն է: Բուժման գլխավոր նպատակն է  թույլ տալ երեխային վարել հնարավորինս նորմալ կյանք և չտարբերվել  հասակակիցներից: Ուստի, բոլոր ծնողներին խորհուրդ է տրվում թույլ տալ հիվանդներին զբաղվել իրենց նախընտրած սպորտով և վստահ լինել, որ նրանք դադար կտան , եթե  առաջանա ցավ կամ անհարմար զգացողություն: Սա ընդհանուր մոտեցում է, որը հոգեբանորեն քաջալերում է երեխային լինել անկախ և ինքնուրույն, հաղթահարել իր հիվանդության հետևանքով  առաջացած սահմանափակումները;  	
			
	3.7 Ի՞նչ կասեք սննդակարգի մասին։	
	Ներկայումս չկան փաստեր, որոնք վկայում են  սննդակարգի ազդեցության մասին այս հիվանդության վրա: Ընդհանուր առմամբ երեխան պետք է հետևի իր տարիքին համապատասխանող բալանսավորված սննդակարգի:  Աճող երեխային խորհուրդ է տրվում ուտել առողջ, լավ բալանսավորված սնունդ  սպիտակուցների, կալցիումի և վիտամինների բավարար պարունակությամբ: Շատ ուտելուց պետք է խուսափել,  քանի որ կորտիկոստերոիդ ընդունող հիվանդների մոտ նկատվում է  բարձր ախորժակ:  	
			
	3.8 Կարո՞ղ է կլիման ազդել հիվանդության ընթացքին։	
	 Այս հիվանդության վրա կլիմայի ազդեցության մասին  վկայությունները բացակայում են : 	
			
	3.9 Կարո՞ղ է երեխան պատվաստվել։ 	
	Ցանկացած պատվաստում ստանալուց առաջ սկլերոդերմայով հիվանդները պարտադիր պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ: Բժիշկը, դիտարկելով յուրաքանչյուր դեպքը, կորոշի, թե  որ պատվաստումը կարող է երեխան ստանալ: Ընդհանրապես պատվաստումները չեն ազդում հիվանդության ակտիվության  վրա և չունեն խիստ անցանկալի ազդեցություն սկլերոդերմայով հիվանդների վրա: 	
			
	3.10 Ի՞նչ կասեք սեռական կյանքի, հղիության և դրա ընթացքի հսկողության մասին։ 	
	Հիվանդությունը չունի սահմանափակումներ սեռական կյանքի և հղիության հետ կապված: Ինչևէ, բուժում ստացող հիվանդները   միշտ պետք է  զգույշ լինեն  պտղի վրա  դեղորայքի հնարավոր  ազդեցությունից: Հիվանդները պետք է խորհրդակցեն հղիանալու  և հղիության  ընթացքի վերաբերյալ: